Բաժիններ՝

Կալանավորվել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի կինը

Ֆրանսիայի նախկին վարչապետ, Ազգային ժողովի պատգամավոր, երկրի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի կինը՝ Պենելոպան, ձերբակալվել է, կատարվում է խուզարկություն, Twitter-ի իր օգտահաշվում գրել է Mediapart պարբերականի թղթակից Էլլեն Սալվին։

«Պենելոպա Ֆիյոնը կալանքի տակ է առնվել, կատարվում է խուզարկություն»,- գրել է լրագրողը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատական քննիչները Ֆիյոնին հարցաքննության էին կանչել իր կնոջն աշխատանքի ընդունելու գործի շրջանակում։ Դրանից որոշ ժամանակ առաջ հայտարարվել էր, որ Ֆիյոնը չեղարկում է իր այցը Փարիզի հայտնի գյուղատնտեսական ցուցադրությանը, որն ամեն տարի այցելում են բոլոր քաղաքական գործիչները, ներառյալ՝ երկրի նախագահը, գրում է Reuters-ը։

Ֆրանսիայի դատախազությունը հետաքննություն էր սկսել Պենելոպե Ֆիյոնի նկատմամբ, նրան մեղադրում են պետական միջոցների վատնման և ֆինանսական չարաշահումների մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս