Կոնտեն ընդունել է «Ինտերի» առաջարկը՝ տարեկան 15 մլն եվրո աշխատավարձով
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն տվել է իր համաձայնությունն ամռանը գլխավորելու «Ինտերը»: Ինչպես հաղորդում է Football Italia-ն՝ հղում կատարելով Tuttosport-ին, 47-ամյա մասնագետն ընդունել է ներաձուրիների նոր սեփականատերերի՝ Suning-ի առաջարկը՝ աշխատավարձը 11 մլն եվրոյից 15 մլն բարձրացնելուց հետո:
Մոտ ժամանակներս Suning-ի իրավաբաններն իտալացու պայմանագիրը չեղարկելու վերաբերյալ բանակցություններ կվարեն «կապույտների» սեփականատեր Ռոման Աբրամովիչի հետ: Որպես Կոնտեի «Չելսիից» հեռանալու պատճառներից մեկը՝ նշվում է ոչ իդեալական հարաբերությունները ղեկավարության հետ: 26 տուրերից հետո լոնդոնցիները գրավում են ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը