Լևոն Արոնյանը զիջել է դիրքերը
Հրապարակվել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի դասակարգման թարմացված աղյուսակը:
Այս աղյուսակում Լևոն Արոնյանը 9-րդն է: Արոնյանը նահանջել է 2 հորիզոնականով: Հիշեցնենք, որ «Գրան Պրիում» Արոնյանը վստահ ելույթ չունեցավ ՝ հայտնվելով 13-րդ տեղում: Արոնյանը հաղթեց 1 անգամ և 8 անգամ ոչ-ոքի խաղաց:
Վարկանշային աղյուսակում առաջատարը շարունակում է մնալ Մագնուս Կարլսենը: Լավագույն հնգյակում տեղ են գտել նաև Ուեսլի Սոն, Ֆաբիանո Կարուանան, Վլադիմիր Կրամնիկը և Մաքսիմ Վաշյե-Լագրավը:
Այս անգամ լավագույն 5-յակում տեղ չեն գտել Նակամուրան, Անանդը և Կարյակինը:
Սիրարփի Աղաբաբյան