«Մինսկը և Թբիլիսին չեն պատրաստվում ընկերություն անել որևէ մեկի դեմ». Լուկաշենկո
Բելառուսը եւ Վրաստանը երբեք ընկերություն չեն արել ինչ-որ մեկի դեմ եւ չեն պատրաստվում դա անել: Այս մասին այսօր Վրաստանի իր պաշտոնակից Գեորգի Մարգվելաշվիլիի հետ Մինսկում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Մենք երբեք ընկերություն չենք արել ու չենք անի ինչ-որ մեկի դեմ, բայց մենք մեր շահերն ունենք»,- ասել է Լուկաշենկոն: Նա շնորհակալություն է հայտնել Մարգվելաշվիլիին այն դիրքորոշման համար, որ Վրաստանն ունի «միջազգային կազմակերպություններում, Եվրամիությունում, արեւմտյան պետությունների հետ բանակցություններում՝ պաշտպանելով Բելառուսի շահերը»:
«Մենք լավ հարաբերություններ ունենք եւ պատրաստ ենք Վրաստանի հետ ցանկացած համագործակցության»,-ասել է Լուկաշենկոն:
Նա նշել է, որ Բելառուսը եւ Վրաստանը հնարավորություն ունեն փոխադարձ առեւտրաշրջանառությունը հասցնել տարեկան 200 մլրդ ոլարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: