«ԼՂ-ի ավելի քան 20 տարի շարունակվող բանակցությունները ոչ մի արդյունք չեն տվել». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Իսլամաբադում՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության 13-րդ գագաթաժողովում հայտարարել է, որ Տնտեսական համագործակցության կազմակերպությունը և Իսլամական համագործակցության կազմակերպությունը պետք է վճռականություն ցուցաբերեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, տեղեկացնում է թուրքական ahaber.com.tr պարբերականը։
Էրդողանը հայտարարել է, որ քանի որ Տնտեսական համագործակցության կազմակերպությունը, որքան էլ տնտեսական կառույց լինի, դրա հիմնական գործունեության շրջանակները ընդգրկում են քաղաքականությունը։
«Բազմաթիվ երկրներում կան խնդիրրներ։ Ադրբեջանում առկա է Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Ավելի քան 20 տարի շարունակվող բանակցությունները ոչ մի արդյունք չեն տվել։
Մենք պետք է վճռական միջոցներ ձեռնարկենք Տնտեսական համագործակցության կազմակերպության, ինչպես նաև Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակում»,- հայտարարել է Էրդողանը։