Բաժիններ՝

Ռուսաստանին պետք չէ պատժամիջոցների հարցում Արևմուտքի ողորմածությունը. Մեդվեդև

Ռուսաստանը պետք է պատրաստվի նրան, որ անորոշ ժամանակ ապրի պատժամիջոցների պայմաններում: Արևմուտքում փորձում են «անմահացնել» պատճամիջոցները, սակայն ՌԴ-ն ունակ է ոչ վատ զարգանալ նաև այդ պայմաններում:

Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

«Պատժամիջոցների թեմայով բազմիցս հանդես եմ եկել: Մենք պետք է պատրաստվենք նրան, որ պետք է ապրենք պատժամիջոցների պայմաններում անորոշ ժամանակ: Տեսեք, թե ինչ են անում մեր բարեկամներն օվկիանոսից այն կողմ և Եվրոպայում: Նրանք այդ պատժամիջոցներն անհամահացնում են, նրանք կոդավորում ենք դրանք:

Նրանք ի լրումն տարբեր կանոնակարգերի՝ ներդնում են մի շարք օրենքներ, որոնք Օբաման կիրառել է, նրանք փորձում են ընդունել օրենքներ, որոնք այդ պատժամիջոցները մշտական են դարձնում»,- «Վեստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Մեդվեդևը:

«Դրա համար, այդ առումով, մեզ անհրաժեշտ չէ նրանց ողորմածությունը, այո մեզ դա անհրաժեշտ չէ, քանի որ մենք պատժամիջոցների պայմաններում, ինչպես ցույց է տվել վերջին երկու տարիների փորձը, ունակ ենք զարգանալ, և գործնականում ոչ վատ զարգանալ: Նրան, ինչին մենք հասել ենք և արդյունաբերությունում, և գյուղատնտեսությունում, արել ենք ոչ թե ի շնորհիվ, այլ ի հակառակ: Հիմնականում այն պատճառով, որ մենք ստիպված ենք եղել կառուցել մեր աշխատանքը»,- ընդգծել է ՌԴ կառավարության ղեկավարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս