Բաժիններ՝

«Մեքսիկայի հետ պատը կկառուցվի գրաֆիկից շուտ». Թրամփ

ԱՄՆ-ը կսկսի Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը գրաֆիկից շուտ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսում ելույթի ժամանակ, հայտնում է RIA Novosti-ն։

«Մենք մոտ ժամանակներս կսկենք մեր հարավային սահմանին մեծ պատի կառուցումը։ Երբ դրա կառուցումն ավարտվի, դա շատ արդյունավետ զենք կլինի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարում»,- ասել է Թրամփը։

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Մեքսիկայի հետ սահմանին հունվարի 25-ին պատի շինարարություն սկսելու մասին։ Նա պլանավորում է պատի շինարարությունը ֆինանսավորել մեքսիկական ապրանքների ներկրման վրա հարկեր սահմանելու հաշվին։

ԶԼՄ-ների տվյալներով՝ Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարությունը կարժենա 21.6 մլրդ դոլար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս