Կարեն Շահմուրադյանին հյուպատոսի աշխատանք են առաջարկել. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Գործարար պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Կարեն Շահմուրադյանը մինչ ՀՅԴ-ի ցուցակի հրապարակելը, «Իրավունք»-ին ասել էր, որ չի ցանկանում օրենսդիր գործունեությամբ զբաղվել, քանի որ «գործերը շատացել են, եղբայրը չի կարողանա հասցնել ամեն ինչ»։ ՀՅԴ-ի ցուցակը հրապարակելուց հետո պարզ դարձավ, որ ցուցակի վերջին համարը Շահմուրադյանն է։

«Իրավունք»-ին հայտնի է դարձել, որ կուսակցությունը նրան հետաքրքիր առաջարկ է արել, որից օրենսդիր մարմնի անդամը չի հրաժարվել։ Մասնավորապես՝ առաջարկել են հյուպատոսի աշխատանք։ Թե որ երկրում, առայժմ պարզ չէ։

«Իրավունքի» հարցին՝ ինչպես է համատեղելու դիվանագիտական ոլորտի աշխատանքը բիզնեսի հետ, արդյոք եղբայրը՝ Աշոտ Շահմուրադյանը, կհասցնի միայնակ գլուխ հանել գործերից, պատգամավորն ասել է. «Մեր ընկերությունում հայտնի է գործադիր տնօրենի նոր թեկնածու, որի հետ մեծ հույսեր ենք կապում։ Եթե փորձաշրջանը լավ անցնի, արդարացնի մեր ակնկալիքները, ուրեմն կստանձնեմ իմ պարտականությունները։ Իսկ եթե ոչ, կշարունակեմ իմ աշխատանքը»։

Հիշեցնենք, որ պատգամավորը «Կարկոմավտո» ՍՊԸ-ի տնօրենն է և ԱԺ-ում հայտնվել է դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանի՝ բնապահպանության նախարար դառնալուց հետո»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրավունք» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031