Բաժիններ՝

«Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը հայհոյելով մտավ կաբինետ, սկսեց ծեծել…». Սուրիկ Խաչատրյանի եղբորորդի. «Ազատություն»

Գորիսեցի Էդմոն Խաչատրյանը պնդում է, որ Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանն իրեն ծեծի է ենթարկել հենց իր աշխատասենյակում: Երիտասարդի պնդմամբ, ինքը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր՝ Սեյրան Խաչատրյանի որդին է:

Ըստ 20-այա Խաչատրյանի, ինքը ոստիկանության աշխատակիցներից մի աղջկա է համակրել ու հաղորդագրություն է ուղարկել նրան, ոստիկանպետն էլ զայրացել է։ «Ինձ առավոտը կանչել են Գորիսի ոստիկանության բաժին՝ տարան կաբինետ, կաբինետում մի մայոր տասը րոպե հետս խոսաց, հետո ոստիկանապետը մտավ հայհոյելով, սկսեց ծեծել էլի»,- «Ազատության» հետ զրույցում ասել է Էդմոն Խաչատրյանը։

Հարցին, թե ի՞նչ պատրվակով էին հրավիրել ոստիկանություն և ի՞նչ էին ասում, Խաչատրյանը պատասխանեց․ «Զանգել էի ես ոստիկաններից մեկին՝ աղջիկ էր, ու պատրվակը դա էր, ինքը կանչեց ու ասեց, թե խի՞ եմ ես զանգահարել։ Էդ աղջկան հավանել էի, զանգել էի։ Ես էդ աղջկան ոչ վատ բան եմ ասել․․․ իմ գրածն էլ էդ աղջիկն ունի, թե ես ինչ եմ իրեն գրել, ես սկի չեմ զանգել»։

Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը նախ խորհուրդ տվեց մեզ ոստկանության լրատվական վարչություն դիմել, հետո կարճ պատասխենց, որ ինքն այդ տղային չի ծեծել։

Ոստիկանության լրատվական վարչությունից «Ազատության»-ը փոխանցեցին, որ նման բովանդակությամբ հաղորդում ունեն, ոստիկանության անվտանգության ներքին վարչությունում ստուգումներ են կատարվում: Թե ո՞վ է հաղորդումը ներկայացրել, ոստիկանությունից չմանրամասնեցին։

Գորիսի ոստիկանապետը նախորդ տարի, հիշեցնենք, պաշտոնանկ էր արվել, երբ անունը շրջանռավել էր մեկ այլ ծեծկռտուքի մասնակից լինելու մեջ: Հարուցված քրեական գործը հետո կարճվել էր՝ հանցակազմի բացակայության հիմքով, Ազիզյանը կրկին նշանակվել էր նույն պաշտոնում:

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ խաչատրյանի եղբայր Սեյրան Խաչատրյանն էլ ասաց, թե Էդմոնն իր որդին չէ, նա «խարդախ է» ու «կռվարար»: Ինքը՝ Էդմոնը պնդեց, որ հայրն ուղղակի բարկացած է:

Այն, որ 20 տարեկանում արդեն մի քանի քրեական գործերով է անցնում՝ Էդմոն Խաչատրյանը չհերքեց։

– Նենց չի, որ քրեական գործ չեմ ունեցել ինձ վրա, քրեական գործ ունեցել եմ։

– Քանի՞ քրեական գործ։

Ծառայության ժամանակ եմ դատվել՝ սամովոլկայի համար։

– Քանի՞ քրեական գործ կա, Դուք մեկը նշեցիք։

Դե քրեական գործեր՝ տենց կռիվ-մռիվ եղել ա, հիմա ներկա պահի դրությամբ էլ քրեական գործ կա վրես, որը պետք ա փակվի։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս