Բաժիններ՝

Nokia 3310 արդի մոդելի վաճառքները կսկսվեն 2017 թվականի երկրորդ եռամսյակում

Ֆինլանդիայի HMD Global ընկերությունը (տիրապետում է Nokia առեւտրանիշով սմարթֆոնների թողարկման թույլատրագրին) Nokia 3310 դասական կոճակավոր հեռախոսի արդի տարբերակի գլոբալ վաճառքները կսկսի երկրորդ եռամսյակում:

Ընկերության ներկայացուցիչներն այս մասին հայտարարել են Mobile World Congress
2017­ -ի շրջանակներում: Սկզբնապես Nokia 3310-­ը թողարկվել է 2000 թվականին, այս հեռախոսը հայտնի է կուտակչի երկար կյանքով եւ ամրությամբ:

Նորացված ապարատը կարող է մեկ ամիս աշխատել լրալիցքավորումից հետո, դրա արժեքը կկազմի 49 եվրո:

Բացի նորացված Nokia 3310­-ից, 2017 թվականի երկրորդ եռամսյակում նաեւ կսկսվեն Android գործառական համակարգով (պատկանում է ԱՄՆ­ի Google կորպորացիային) ֆիննական առեւտրանիշի սմարթֆոնների շարքի գլոբալ վաճառքները:

Nokia 6 սմարթֆոնն արդեն թողարկվել է Չինաստանի շուկայում, երկրորդ եռամսյակում դրա վաճառքները կսկսվեն ամբողջ աշխարհում՝ 229 եվրո գնով ստանդարտ տարբերակի համար եւ 299 եվրո սահմանափակ թողմարկման մոդելի համար գնով: Այդ ժամանակ էլ կսկսվեն շարքի մյուս երկու սմարթֆոնների՝ Nokia 5­ի (189 եվրո) եւ Nokia 3­ի (139 եվրո) վաճառքները, հաղորդել է ՏԱՍՍ­-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս