«Եթե պետք լինի՝ տեղամասում ջարդեք ապարատը, տեր ենք լինելու». Սափրագլուխներն՝ իրենց «ջոկատայիններին». «ՉԻ»
«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ որոշ ռեյտինգային թեկնածուների կողմնակիցներ այս օրեին մտածում են, թե ինչպես կարելի է ընտրությունների օրը խափանել տեղամասերից տրվելիք ուղիղ հեռարձակումը եւ անել այն, ինչ սովորաբար անում են բոլոր ընտրություններին:
«Խոսակցություններ կան, որ որոշ սափրագլուխներ իրենց «ջոկատայիններին» ասել են, «եթե պետք լինի տեղամասում ջարդեք ապարատը, տեր ենք լինելու»:
Թե ինչ պատիժ է սահմանում նման դեպքերում քրեական օրենսգիրքը, դժվար է ասել, փոփարենը նույն սափրագլուխները իրենց կողմնակիցներին հորդորում են, թե «տուգանքով կպրծնեք, մենք էլ կմուծենք»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում: