Բաժիններ՝

Քանի ավտոմեքենա է Ռուսաստանից ներկրվել Հայաստան նախորդ տարի

2016 թվականի ընթացքում Ռուսաստանից Հայաստան է ներկրվել 458 հատ մարդատար ավտոմեքենա՝ 9.2 մլն դոլար մաքսային արժեքով։  Այս մասին տեղեկանում ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հրապարակած տվյալներից։ 2015 թվականին ներկրվել էր 1612 մեքենա։ Այսինքն՝ ՌԴ-ից Հայաստան ներկրված մեքենաների թիվը շեշտակի նվազել է՝ 1154-ով կամ 3.5անգամ։

Առաջին հայացքից սա զարմանալի է. շատերը սպասում էին, որ Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցությամբ պայմանավորված՝ Ռուսաստանից Հայաստանի ներկրվող մեքենաների ԱԱՀ-ի վերացումը պետք է նպաստեր մեքենաների ներհոսքի կտրուկ աճին։

Իրականում այդպես էլ կա։ Մեքենաների ներհոսքը Ռուսաստանից զգալիորեն ավելացել է, սակայն դա մաքսային տվյալներում չի արտացոլվում, որովհետև շատերը վաճառք չեն ձևակերպում, այլ մեքենաները Հայաստան են բերում ու շարունակում շահագործել հենց ռուսաստանյան պետհամարանիշներով։ Ասվածի լավագույն ապացույցը ՌԴ համարանիշերով մեքենաների առատությունն է հանրապետությունում։

Ի հակառակ սրա՝ օրինակ բեռնատար մեքենաների ներկրումն ավելացել է 60-ով. 2016-ին ՌԴ-ից ներկրվել է 183 հատ բեռնատար մեքենա։ Պատճառը կարող է լինել այն, որ բեռնատարների շահագործմամբ հիմնականում զբաղվում են ոչ թե անհատները, այլ կազմակերպությունները, որոնք չեն մեքենայի ձեռք բերումը պետք է ցույց տան իրենց հաշվապահության մեջ։

Վերադառնալով մարդատար մեքենաներին՝ մի հետաքրքիր հանգամանքի մասին է խոսենք։ Ինչպես նշեցինք, ՌԴ-ից ներկրված 458 հատ մարդատար ավտոմեքենաների ընդհանուր մաքսային արժեքը կազմել էր 9.2 մլն դոլար։

Իսկ 2015 թվականին ներկրված 1612 մեքենաների ընդհանուր մաքսային արժեքը կազմել էր 5.7 մլն դոլար։

Այսինքն, ներկրվող մեքենաների քանակը նվազել է, արժեքը՝ աճել։ Պարզ թվաբանությամբ կարելի է հաշվել, որ եթե 2015 թվականին ՌԴ-ից ներկրված մեկ մեքենայի միջին մաքսային արժեքը մոտ 3500 դոլար էր, 2016 թվականին այդ թիվը կազմել է 20 հազար դոլար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս