Բաժիններ՝

«Դեռ չի մեծացել այնպիսի կենդանի, որը կթելադրի արջին». Շոյգու

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մեկնաբանել է իր բրիտանացի գործընկերոջ՝ Մայքլ Ֆելլոնի հայտարարությունն այն մասին, որ Արևմուտքը չի ցանկանում, որ «արջն իր թաթերը մտցնի Լիբիա»։

Շոյգուի խոսքով՝ «դժվար թե նրանց կենդանաբանական այգում մեծացել է կենդանի, որը կարող է թելադրել արջին»։

«Ի՞նչ է նրանց զինանշանի վրա, առյո՞ւծ է, կարծես։ Կա նման ասացվածք. «Բոլոր առյուծները կատուներ են, սակայն ոչ բոլոր կատուներն են առյուծներ։ Թող ամեն մեկն իր գործերով զբաղվի։ Եվ մենք չենք կարծում, թե նրանց կենդանաբանական այգում մեծացել է կենդանի, որը կարող է թելադրել արջին»,- ասել է Շոյգուն Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանում ելույթի ժամանակ։

«Մենք չենք ցանկանում, որպեսզի արջն այնտեղ մտցնի իր թաթերը»,- Daily Mail-ը մեջբերել էր Ֆելլոնի խոսքերը, որ հնչել էին Մյունխենի Անվտանգության համաժողովում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս