Բաժիններ՝

««Տոտենհեմը» մոտակա 3-4 տարիներին կհաղթի ԱՊԼ-ն». Հարի Ռեդնափ

Հայտնի անգլիացի մասնագետ Հարի Ռեդնափը, ով ավելի վաղ հանդիսանում էր «Տոտենհեմի» գլխավոր մարզիչը, բարձր է գնահատել ակումբի պոտենցիալը:

«Պոչետինոյի ղեկավարությամբ «Տոտենհեմն» ուղղակի ֆանտաստիկ է խաղում: Ինձ շատ է դուր գալիս խաղի այդպիսի ոճը. վառ և ճանաչելի ֆուտբոլ, ակտիվ եզրեր:

«Տոտենհեմն» ավելի առաջ կգնա և մոտակա 3-4 տարիներին կհաղթե ԱՊԼ-ն:

Չնայած ներկայիս կազմին, հնարավոր է, չի բավարարում խորությունը: Պոչետինոյին չէին խանգարի 3-4 ուժեղ ֆուտբոլիստներ, քանի որ առանց կազմի խորության ավելի դժվար կլինի տիտղոս նվաճելը»,- ասել է Ռեդնափը BBC Radio 5 Live-ի եթերում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728