Բնակիչներին զենք կտան. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարությունը պատրաստվում է սահմանամերձ համայնքներում դպրոցների և մանկապարտեզների դիմաց կառուցել պատնեշներ, ինչպես նաև թաքստոցներ` հակառակորդի հրետակոծությունից պատսպարվելու համար: Նպատակ կա նաև սահմանամերձ համայնքներում իրադրությունը սրվելու դեպքում բնակիչներին տրամադրել զենք, որպեսզի նրանք իրականացնեն պահակային ծառայություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի փետրվարի 13-ի համապատասխան որոշումից: Ըստ այդմ, սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով:

Վերջին օրերին ակտիվացել են Արցախում պատերազմի վերսկսման մասին խոսակցությունները։ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին խնդրեցինք մեկնաբանել՝ սա պատերազմի նախապատրաստությո՞ւն պետք է դիտարկել։ «Եթե հենց այս պահին ուղղակի նախապատրաստության մասին է խոսքը, իհարկե` ոչ: Եթե դիտարկում ենք ընդհանուր` պետությունը պատերազմին նախապատրաստվելու պլանային քայլերի կոնտեքստում, որն ամենօրյա աշխատանք է, իհարկե, այո: Այս ամենն անվտանգության ապահովման պլանային գործընթացների շրջանակներում է»,- ասաց նա։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս