Արտակարգ դեպք՝ Երևանում. «Անի Պլազա» հյուրանոցային համալիրի 12-րդ հարկի 12-րդ սենյակում հայտնաբերվել է Վրաստանի քաղաքացու դի՝ ձեռքի դաստակներն ամբողջովին կտրված. shamshyan.com
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Սայաթ Նովա պողոտայի վրա գտնվող «Անի Պլազա» հյուրանոցային համալիրից, որ 12-րդ հարկի թիվ 12 համարում՝ մահճակալի վրա, տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված համարում բերանքսիվայր հայտնաբերել են մոտ 30-35 տղամարդու դի՝ ձեռքի դաստակները կտրված։
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը Վրաստանի քաղաքացի է և կա վարկած, որ տեղի ունեցածը ինքնասպանություն է եղել։Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։