Բաժիններ՝

Ամբողջ գիշեր հեռախոսը միացնո՞ւմ եք լիցքավորմանը. կարդացեք սա

Այսօր արդեն շատերը չեն պատկերացնում կյանքն առանց սմարթֆոնի։ Marketium.ru կայքը գրում է, որ օրվա ընթացքում այնքան շատ ենք օգտագործում հեռախոսը, որ երեկոյան այն ամբողջությամբ լիցքաթափվում է։ Շատերն ամբողջ գիշերը հեռախոսը միացված են թողնում լիցքավորմանը, ինչը բացասաբար է ազդում մարտկոցի վրա։

Կարելի՞ է արդյոք սմարթֆոնն ամբողջ գիշեր միացնել լիցքավորմանը։ Սա ամենատարածված հարցերից է, որ հուզում է սմարթֆոններից օգտվող անձանց։ Դեպքերի մեծամասնությունում սմարթֆոնն «այնքան խելացի է», որ դադարում է էլեկտրականություն օգտագործել, երբ մարտկոցն ամբողջությամբ լիցքավորվում է։ Սակայն որոշակի տեսակի մարտկոց ունենալու դեպքում այն կարող է տաքանալ՝ էլեկտրականության աղբյուրին երկար միանալու արդյունքում։ Ջերմաստիճանի բարձրացման արդյունքում մարտկոցի հզորությունը փոքրանում է, կրճատվում է ծառայության ժամկետը։

Մասնագետները խորհուրդ են տալիս սմարթֆոնները լիցքավորված պահել 50-80 տոկոսի մակարդակում։ Դա թույլ է տալիս երկարացնել դրա աշխատանքը։ Եթե յուրաքանչյուր անգամ մարտկոցը լիցքաթափվում է մինչև 10 տոկոս և ավելի, ապա լիցքավորվում մինչև 100 տոկոս, այն սկսում է ավելի արագ լիցքաթափվել։

Հեռախոսը լիցքավորելու համար որակյալ աքսեսուարներ ընտրեք։ Որպեսզի մարտկոցն ավելի երկար ծառայի, միայն որակյալ աքսեսուրաներ օգտագործեք։ Եթե լիցքավորման լարն այլևս չի աշխատում, գնեք գործարանայինը։ Դրանք ավելի թանկ արժեն, բայց մարտկոցը չեն վնասի։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս