Բաժիններ՝

«Հոգեկան հիվանդություն ունեցող անձինք նաև պարտականություններ պետք է ունենան». Փոփոխություն օրենքում

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ այս փաթեթով առաջարկվում են հետևյալ փոփոխությունները.

«Հստակեցնել և գործող օրենսդրությանը համապատասխանեցնել մի շարք ձևակերպումներ, հասկացություններ, տերմիններ, որոնք ներկայիս օրենքում ձևակերպված չեն կամ ոչ հստակ են ձևակերպված։ Լրացնել հոգեկան խանգարում ունեցող անձանց իրավունքները, պարտականությունները։ Ներկայիս օրենքով պարտականություններ ձևավորված չեն, իսկ հոգեկան հիվանդություն ունեցող անձինք նաև պարտականություններ պետք է ունենան, որովհետև նրանց մեծ թիվը գիտակցություն ունի և հասկանում է իր հետ կատարվող ամեն ինչ»։

Փոխնախարարը նշեց, որ օրինագծով կոնկրետացվում են հոգեբույժների պարտականությունները՝ ինչպես՝ հիվանդների իրազեկման, այնպես էլ՝ բժշկական փաստաթղթերի լրացան ոլորտում. «Որպես նոր կարգավորումներ՝ առաջարկվում է սահմանել հոգեկան խանգարումներ ունեցող անձանց  վերաբերյալ տվյալների բազաների վարման նպատակները, դրանցում ներառվող տվյալների ցանկը և տվյալների փոխանցման կարգը»։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս