Ֆլոյդ Մեյվեյզերը խնդրել է հանդիպում կազմակերպել «Լեսթերի» ֆուտբոլիստների հետ
Հնարավոր է, բռնցքամարտիկը թիմին վերադարձնի հաղթական ոգին:
Մեյվեյզերը թռչելու է Մեծ Բրիտանիա, որտեղ այցելելու է Լոնդոն, Լիվերպուլ և Լեսթեր: Ինչպես հայտարարել է պրոմոուտեր Շեյն Ուիթֆիլդը, Ֆլոյդը կցանկանար ծանոթանալ «Լեսթերի» խաղացողների հետ:
«Ես խոսել եմ Ֆլոյդի ներկայացուցիչների հետ, որոնց վերջինս ասել է, որ ուզում է հանդիպել «Լեսթեր Սիթիի» հետ: Նրանց հաղթանակն ԱՊԼ-ում բոլորի վրա մեծ տպավորություն է թողել և ես հուսով եմ, որ ֆուտբոլիստները կկարողանան հանդիպել Ֆլոյդի հետ»,- Ուիթֆիլդին է մեջբերում Sky Sports-ը:
Ֆլոյդ Մեյվեյզերը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 49 մենամարտ և բոլորում հասել է հաղթանակի:
2015-16թթ. մրցաշրջանում «Լեսթերը» պատմության մեջ առաջին անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը