Բաժիններ՝

Մելանյա Թրամփը կրկին հայց է ներկայացրել Daily Mail-ի դեմ

ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփի փաստաբանները վերստին դատական հայց են հարուցել Daily Mail հրատարակության դեմ՝ էսկորտ-ծառայությունների ոլորտում նրա աշխատանքի վերաբերյալ հաղորդագրության համար: Այս մասին հայտնել է Hill հրատարակությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մելանյա Թրամփի փաստաբաններն անցյալ տարվա օգոստոսին Daily Mail-ին ԱՄՆ-ի Մերիլենդի նահանգում դատի էին տվել՝ լրագրողներին մեղադրելով 90-ական թվականներին էսկորտ-ծառայությունների ոլորտում Սլովենիայից սերող տիկնոջ աշխատանքի մասին կեղծ հաղորդումների մեջ եւ այն ժամանակ դեռ ԱՄՆ-ի նախագահի թեկնածուի կնոջ վարկին հասցված վնասը գնահատել էին 150 միլիոն դոլար:

Ավելի ուշ բրիտանական թերթը հետ է կանչել Թրամփի կնոջը վերաբերող նյութը, իսկ Մերիլենդի դատարանն անցյալ շաբաթ կարճել է գործն այն պատճառով, որ նահանգի դատարանը համապատասխան իրավասությամբ օժտված չէ Մեծ Բրիտանիայում գտնվող հրատարակության դեմ դատական հայցը քննության առնելու համար:

Hill-ի տվյալներով՝ այժմ Մելանյայի փաստաբանները հայց են հարուցել Նյու Յորքի նահանգի դատարանում՝ բարոյական վնասը 150 միլիոն դոլարով փոխհատուցելու նույն պահանջով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս