Լևոն Արոնյանը կմասնակցի Գրան պրիին
Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը կմասնակցի Գրան պրիին:
Այս տարի շախմատային Գրան պրիին կմասնակցեն 24 շախմատիստ՝ Հիկարու Նակամուրան, Անիշ Գիրին, Մաքսիմ Լագրավը, Պավել Էլյանովը, Մայքլ Ադամսը, Լևոն Արոնյանը և մի շարք այլ շախմատիստներ:
Շախմատիստներից յուրաքանչյուրը կխաղա 4 մրցաշարից 3-ում:
Գրան պրիի մրցաշարերը կկայանան Շարժայում (Միացյալ Էմիրություններ, փետրվարի 18-27), Մոսկվայում (Ռուսաստան, մարտի 12-21), Ժնևում (Շվեյցարիա, հուլիս 6-15) և Մալյորկայում (Իսպանիա, նոյեմբերի 16-25):