Այսօր կգումարվի ԱԺ-ի, թերևս, վերջին քառօրյան

Այսօր՝ երկուշաբթի օրը` փետրվարի 6-ին, կմեկնարկեն Ազգային ժողովի հինգերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի, թերևս, վերջին քառօրյա նիստերը: Թեև օրակարգում ընդգրկվել են 136 հարց, 32 միջազգային պայմանագիր, սակայն սպասվում է, որ նիստերն առանձնապես ծանրաբեռնված չեն լինի, նախագծերը մեկը մյուսի հետևից կընդունվեն: Թերևս, հետաքրքիր քննարկում է սպասվում պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեղինակած նախագծի շուրջ`«Բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձևավորման աղբյուրները և գույքային վիճակն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին», որով առաջարկվում է ստուգել 1991թ. ի վեր բոլոր պաշտոնյաների հարստության օրինականությունը:

Արտահերթ նիստերի հավանականությունը քիչ է: Նախկին փորձը ցույց է տալիս, որ ընտրություններից 1.5-2 ամիս առաջ քվորում չի ապահովվում: Կրկին առաջադրվել պատրաստվող պատգամավորները զբաղված են լինում իրենց քարոզարշավով, իսկ այն պատգամավորները, որ չեն առաջադրվելու, այլևս շահագրգիռ չեն ներկայանալու նիստերին:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս