Ֆրանսիայի իշխող կուսակցությունը ընտրում է նախագահի թեկնածուին
Ֆրանսիայի իշխող Սոցիալիստական կուսակցությունն այսօր ընտրում է նախագահական ընտրությունների իր թեկնածուին, որը տեղի կունենա 2017թ.:
Փրայմերիկի երկրորդ փուլում մրցակցում են երկրի նախկին վարչապետ Մանուել Վալսն ու կրթության նախկին նախարար Բենուա Ամոնը, հայտնում է BBC-ն:
Անցած կիրակի օրը կայացած փրայմերիզի առաջին փուլում ֆավորիտը Ամոնն էր՝ ձայների 35.21 տոկոսով, այն դեպքում, երբ Վալսը հավաքել էր 31.56 տոկոս:
Միևնույն ժամանակ, հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ սոցիալիստները, անկախ այն բանից, թե ով կհաղթի այդ փրայմերիզում, դժվար թե հաղթեն կայանալիք նախագահական ընտրություններում: