Բաժիններ՝

ՌԴ Կրասնոդարի երկրամասում ավտովթարից տուժածներից երկուսը վիրահատվել են

ՌԴ Կրասնոդարի երկրամասում հունվարի 22-­ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներից Վանուշ Ս.­ն այսօր դուրս է գրվել Պավլովի շրջանի կենտրոնական հիվանդանոցից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը։

Ըստ նրա՝ տուժածներից 2-­ը` Գևորիկ Դ.-­ն (1992թ. ­աջ ուսի վիրաբուժական վզիկի կոտրվածք` տեղաշարժումով) և Կարեն Հ.­-ն (1984թ. ­աջ անրակի միջին երրորդականի փակ թեք կոտրվածք) վիրահատվել են։ Հիվանդանոցում բուժումը շարունակող ՀՀ 4 քաղաքացու վիճակը բավարար է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս