Բաժիններ՝

ԱՄՆ Սենատում կխոչընդոտեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների չեղարկմանը

Ամերիկացի սենատորների խումբը, որոնք ներկայացնում են երկու կուսակցությունները, պլանավորում են ներկայացնել օրինագիծ, որը կարգելի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առանց Կոնգրեսի հավանության չեղարկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները, հայտնում է АВС-ն։

Դեմոկրատ սենատոր Չակ Շումերը նշել է, որ օրենսդիրները մտավախություն ունեն, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կչեղարկվեն միջուկային սպառազինությունների կրճատման դիմաց։

«Եթե մենք չեղարկենք պատժամիջոցները, ապա կասենք Ռուսաստանին. «Շարունակեք միջամտել մեր ընտրություններին և ավելի վատ բաներ անել։ Դա նման ազդանշան կլինի Չինաստանին և Իրանին։ Դա սարսափելի կլինի»,- ասել է Շումերը։

Նրա խոսքով՝ փաստաթղթին աջակցել են հանրապետական սենատորներ Ջոն Մակքեյն ու Լինդսի Գրեմը։

Սպասվում է, որ օրինագիծը Կոնգրես կմտցվի արդեն հաջորդ շաբաթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս