Բաժիններ՝

Ռուբեն Բաբայանը 60 տարեկան է

Հունվարի 20-ին Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի   գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը նշում էր  ծննդյան  60-ամյակը՝ միաժամանակ առաջին անգամ հանդիսատեսի  կարգավիճակում ներկա գտնվելով սեփական հոբելյանի առիթով Տիկնիկային թատրոնի երիտասարդ դերասանների նախաձեռնած անակնկալ «Նվեր-ներկայացմանը»:

Հոբելյանի առիթով Ռուբեն Բաբայանին  շնորհավորական ուղերձ էր հղել  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ երեկոյին ներկա  ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը մշակույթի ոլորտում ունեցած ավանդի և 60-ամյակի առիթով Ռուբեն  Բաբայանին  պարգևատրեց Գրիգոր Նարեկացի հուշամեդալով:

Ռուբեն Բաբայանին շնորհավորելու էին եկել և միջոցառմանը մասնակցում էին ընկերները,  մշակութային, հասարակական ու քաղաքական գործիչներ, դիվանագետներ, պարզապես նրա արվեստը երկրպագող հանդիսատես:

168.am-ը նույնպես մասնակցում էր արվեստագետի հոբելյանական երեկոյին: Մեր տեսախցիկը  ֆիքսել ու ներկայացնում է  Ռուբեն Բաբայանին շնորհավորելու եկած հանդիսատեսին և թատրոնի ջերմ մթնոլորտը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս