Բաժիններ՝

Հունաստանում ձյան տեղումների պատճառով փակ են բոլոր դպրոցները

Հունաստանի բոլոր դպրոցներում հունվարի 10-ին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով չեղյալ են հայտարարվել դպրոցներում պարապմունքները։

«Արիադնա» անտիցիկլոնը անցած շաբաթ բերել էր Հունաստանի համար աննախադեպ սառնամանիքներ ու ձյան առատ տեղումներ, որոշ շրջաններում հայտարարվել էր արտակարգ դրություն։

Նախօրեին հիդրոօթերևութաբանները նախազգուշացրել էին եղանակային պայմանների վատթարացման ու տեղումների մասին ողջ երկրում։


Կանխատեսումների համաձայն՝ առատ տեղումները կշարունակվեն մինչև հունվարի 12-ը։

Հունաստանի դպրոցները, ինչպես նաև տների մեծ մասը հաշվարկված չեն ցուրտ եղանակի համար։

Հունական ԶԼՄ-ները հայտնում են ցրտերի հետևանքով 2 մարդու մահվան մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս