Բաժիններ՝

4-ամյա Կարինայի մոտ ուռուցք է հայտնաբերվել. ընտանիքը ֆինանսական աջակցության կարիք ունի

4 տարեկան Կարինան տառապում է գլխուղեղի ուռուցքով (հետին գանգափոսի նորագոյացություն, հիպերտենզիոն-հիդրոցեֆալ սինդրոմ): Նրա մոտ հիվանդությունը հայտնաբերվել է նոյեմբերին, Կարինային վիրահատել են նոյեմբերի 11-ին եւ հեռացրել ուռուցքը, սակայն հետվիրահատական շրջանում բարդություններ են առաջացել. զարգացել է ռետրոցերեբելլյար էմպիա (վիրուս է անցել), որի պատճառով երեխան նորից վիրահատվել է, կատարվել է էմպիեմայի դատարկում եւ խոռոչի դրենավորում։

Երեխան այս պահին հիվանդանոցում է, նրա վիճակը կայուն ծանր է։ Օգտագործում են շատ մեծ դոզայով հակաբիոտիկներ, իսկ առաջիկա շունտավորման համար երեխայի ընտանիքը բավարար գումար չունի:

Երեխային օգնել ցանկացողները կարող են գումար ուղարկել երեխայի հոր՝ Հրաչյա Ավետիսյանի անունով բացված հաշվեհամարին`

Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ

220259650095000 (ՀՀ դրամ)

ԱՄՆ դոլարով եւ ՌԴ ռուբլով փոխանցումի համար` swift code` AGCAAM22

ArCa – Արմեն Մարտիրոսյան 9051210205179470, կամ զանգահարել Հրաչյայի հեռախոսահամարին +37493058305:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս