Ձվարանի կիստայի առկայության 9 նշան
Ցավոք սրտի, այս խնդիրը մեր օրերում բավական տարածված է։ Fithacker.ru կայքը գրում է, որ դեպքերի մեծամասնությունում դրանք առողջության համար մեծ վտանգ չեն ներկայացնում, սակայն պրոգրեսիվող պատկերի դեպքում հիվանդությունը կարող է սպառնալ անպտղությամբ, մազաթափությամբ, ճարպակալմամբ։ Հենց այս պատճառով էլ շատ կարևոր է ճանաչել հիվանդության նախանշանները և վաղ շրջանում դիմել բժշկի օգնությանը։
1. Միզարձակության փոփոխություններ՝ հաճախակի միզարձակություն, երբեմն՝ նաև անկառավարելի։
2. Անոմալ արյունահոսություն։ Այս դեպքում խանգարվում է դաշտանային ցիկլը, և կարող է նկատվել «չպլանավորված» արյունահոսություն։
3. Ցավ՝ սեռական ակտի ընթացքում։ Պատճառները կարող են տարբեր լինել, յադ թվում՝ վարակներ և բորբոքումներ։ Սակայն, եթե սա դառնում է մշտական, ամենայն հավանականությամբ, խոսքն առավել լուրջ խնդրի մասին է։
4. Սրտխառնոց։ Այս խնդիրը կարող է նկատվել ոչ միայն հղիության դեպքում։ Այն կարող է նկատվել նաև հորմոնալ խանգարումների դեպքում, որոնք հանգեցնում են կիստաների առաջացման։
5. Բորբոքում՝ որովայնի հատվածում։ Անհանգստացնող նշաններ են նաև որովայնի փքվածությունն ու բորբոքային պրոցեսները՝ ցավի ֆոնին, որն առաջանում է անսպասելի և չի անցնում մի քանի օրվա ընթացքում։
6. Ցավեր գոտկատեղի հատվածում։ Սա երկրորդային նշան է։ Այն պետք է դիտարկել ամբողջականության մեջ, սակայն արհամարվել ևս չի կարելի։
7. Քաշի հանկարծակի փոփոխություններ։ Եթե դիետայի չեք հետևում և սնվում եք նորմալ, սակայն քաշը փոխվում է։ Անպայման դիմեք էնդոկրինոլոգի օգնությանը։
8. Մշտական հոգնածություն։ Շատ հիվանդությունների մասին կարող է վկայել։ Բոլոր նշաններն ամբողջական դիտարկելու դեպքում ուշադրություն է դարձվում նաև սրան։
9. Ցավ աճուկներում։ Սա կարևոր նշան է։ Եթե ցավեր եք ունենում այս հատվածում ոչ դաշտանային ցիկլի ընթացքում, հարկավոր է դիմել բժշկի օգնությանը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը