Բաժիններ՝

Լուկաշենկոն Կուչմային աքաղաղ է նվիրել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ամանորի նախաշեմին նվերներ է փոխանակել Ուկրաինայի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի հետ: Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքս»­-ը, Բելառուսի առաջնորդն Ուկրաինայի երկրորդ նախագահին է նվիրել 2017 թվականի խորհրդանիշ`աքաղաղ: Իր հերթին, Կուչման ներկայացրել է իտալացի փիլիսոփա Նիկոլո Մաքիավելիի աշխատանքների հավաքածուն:

Լուկաշենկոն և Կուչման քննարկել են բելառուսա­ուկրաինական հարաբերությունների զարգացման հեռանկարները, Ուկրաինայի հարավում իրավիճակի կարգավորմանն ուղղված եռակողմ խմբի աշխատանքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս