Բաժիններ՝

Քաղցկեղ առաջացնող 5 իր, որոնք անհրաժեշտ է դեն նետել

Մեր օրերում մարդիկ մշտապես ենթարկվում են բազմաթիվ քիմիական նյութերի ազդեցության։ Tutkrysto.su կայքը գրում է, որ այդպիսի իրեր կան յուրաքանչյուրիս տանը։ Անհրաժեշտ է ազատվել հետևյալ 5 իրերից և դրանք փոխարինել այլընտրանքային միջոցներով, քանի որ սրանք քիմիկատներ են պարունակում։

1. Չայրվող ծածկույթ։ Տարաների այս տեսակն առավել հաճախ օգտագործվում է ԱՄՆ-ում։ Ըստ որոշ մասնագետների կարծիքի՝ տաքացնելու դեպքում սրանք արտանետում են թունավոր հատվածներ և գազեր, որոնց մեծ մասը կոնցերոգեն է։ Անհրաժեշտ է այսպիսի սպասքը փոխարինել կերամիկականով։

2. Արհեստական քաղցրացնող նյութեր։ Շատերն են շաքարը փոխարինում այլընտրանքային միջոցներով, սակայն շաքարի փոխարինիչների մեծ մասն ավելի բացասական ազդեցություն է թողնում օրգանիզմի վրա, քան շաքարը։ Խոսքը մասնավորապես ասպարտամի, սորբիտի, ացեսուլֆամի, սախարինի մասին է։ Սրանք անհրաժեշտ է փոխարինել բնական այլընտրանքային միջոցներով։

3. Պլաստիկ շշեր և տարաներ՝ նախատեսված սննդամթերքի և ջրի համար։ Սրանք բազմաթիվ վնասակար նյութեր են պարունակում։ Պլաստիկ շշերից ջուր խմելով կամ տարաներից սնունդ ուտելով՝ դուք օրգանիզմ եք մտցնում նաև այդ նյութերը, որոնք յուրացվում են օրգանիզմի կողմից։ Անհրաժեշտ է սնունդը և ջուրը պահպանել ապակե տարաների մեջ։

4. Օդը թարմացնող միջոցներ։ Սրանք օգնում են արագությամբ ազատվել տհաճ հոտերից։ Սակայն գոյություն ունեն որոշ հետազոտություններ, որոնք խոսում են այն մասին, որ այդ միջոցներն արտանետում են գազեր, որոնք ավելի վտանգավոր են, քան ծխախոտի ծուխը։ Սա կարող է հանգեցնել շնչուղիների հետ կապված խնդիրների, հորմոնալ անհավասարակշռության։ Դրանցում պարունակվող վտանգավոր նյութերը, ըստ որոշ հետազոտողների, կարող են կոկորդի քաղցկեղի պատճառ դառնալ։ Օդը թարմացնող միջոցները կարող եք հեշտությամբ փոխարինել եթերային յուղերով։ Բացի հաճելի հոտ ունենալուց՝ դրանք նաև օգտակար են օրգանիզմի ընդհանուր վիճակի համար։ Անհրաժեշտ է ընդամենը 10-15 կաթիլ եթերային յուղը լցնել թորած ջրի մեջ և համապատասխան տարայի օգնությամբ օգտագործել։

5. Մաքրող միջոցներ։ Անհրաժեշտ է իմանալ, որ մաքրող միջոցների մի մասը կարող է լուրջ առողջական խնդիրների պատճառ դառնալ։ Դրանց մի մասում օգտագործվում են որոշ նյութեր, որոնք կարող են առաջացնել հորմոնալ անհավասարակշռություն։ Որպես այլընտրանքային միջոցներ՝ կարող եք օգտագործել սոդա և քացախ, որոնք պարզապես հրաշալի են այս գործում։ Դրանք արդյունավետ են նաև որոշ բակտերիաների դեմ պայքարում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս