Հայկ Ալումյանը և Քրեակատարողական վարչությունը՝ Վահան Շիրխանյանի առողջական խնդիրների մասին

«Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վահան Շիրխանյանի առողջական վիճակը գնալով ավելի ու ավելի վատանոնւմւմ է։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Հայկ Ալումյանը։

Վահան Շիրխանյանն անազատության մեջ է գտնվում 2015թ. դեկտեմբերի 19-ից. նա ձերբակալվել էր Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու կասկածանքով։

Փաստաբանի խոսքով՝ մինչև անազատության մեջ հայտնվելը Վահան Շիրխանյանն ունեցել է որոշ առողջական խնդիրներ, որոնք այսօր նրա գլխավոր խնդիրները չեն։

Ինչպես հայտնի է, նախաքննության սկզբնական փուլում Վ. Շիրխանյանի շահերը ներկայացնող փաստաբանները խոսում էին առողջական խնդիրների առկայության մասին (մասնավորապես՝  փաստաբան Տիգրան Տեր-Եսայանը armlur.am-ի հետ զրույցում խոսել էր թրոմբի խնդրի մասին  Շիրխանյանի առողջական խնդիրների առկայության մասին խոսել էր նաև նրա որդին)։

Կարդացեք նաև

Այնինչ, ասուլիսներից մեկի ընթացքում Վ. Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանը նշել էր, որ Վահան Շիրխանյանի առողջական վիճակը հետզհետե վատանում է, նա առողջ վիճակում կալանավորվել է և այսօր հաշմանդամ է։

«Այս պահին երևի թե ոչ ոք չկա աշխարհում, որ ամբողջությամբ առողջ վիճակում լինի։ Առողջ վիճակ ասելով՝ նկատի ունեմ՝ իր տարիքի համար բավականին առողջ վիճակ, չկային այնպիսի խնդիրներ, որոնք սպառնային նրա կյանքին կամ խանգարեին նրան տեղաշարժվել, նստել, խոսել, կարդալ։ Ցանկացած մարդ այդ տարիքում առողջական որոշակի խնդիրներ ունենում է։ Ասածս այն է, որ այդ տարիքի համեմատ՝ սովորականից անհամեմատ առողջապես ավելի լավ վիճակում է գտնվել, եղել է ֆիզիկապես լավ վիճակում, ամեն օր երկար զբոսնում էր այգում, թոռնիկին գրկած ման էր տալիս, ասուլիսների ժամանակ էլ դուք եք տեսել, թե ինչ տեսք ուներ և ինչ վիճակում էր։ Այդ վիճակում մարդը հայտնվել է անազատության մեջ։ Չորս ամիս չանցած՝ թոքի ինֆարկտ է ստացել, և օր օրի յուրաքանչյուր անգամ նախորդի հետ համեմատ՝ ես տեսնում եմ, ցավով արձանագրում, որ վիճակն էլ ավելի վատացել է»,- ասաց Հայկ Ալումյանը։

Ի դեպ, ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը պարզաբանում էր տարածել այն մասին, որ նոյեմբերի 18-ին Վահան Շիրխանյանի առողջական վիճակն ուսումնասիրելու նպատակով կազմակերպվել է բժշկական կոնսիլիում։ Առողջապահության նախարարությունը հրապարակել էր կոնսիլիումին մասնակցած բժիշկների անունները, որոնց թվում էին հանրապետության գլխավոր մասնագետներ։ Ավելի ուշ Հայկ Ալումյանը նշել էր, որ բժիշկների պաշտոնները ոչ թե ավելացնում են հավատը նրանց կարծիքի նկատմամբ, այլ ստիպում են մտածել, որ իրենք հակված են պաշտպանելու պետության դիրքորոշումը, որն իրենց պաշտոններ ու կոչումներ է շնորհել:

Անդրադառնալով մեր այն տեղեկությանը, որ այդ կոնսիլիումին մասնակից մասնագետներից մեկը հենց Վահան Շիրխանյանին բուժող բժիշկն է, Հայկ Ալումյանն ասաց, որ նա ոչ թե Շիրխանյանին բուժող, այլ նրան վիրահատած բժիշկն է: Ըստ նրա՝ վիրահատությունից հետո տեղադրված պողպատյա ֆիլտրը շեղվել է իր առանցքից և մի ոտքով խրվել անոթի մեջ, և իրենք այդտեղ շատ լուրջ խնդիր են տեսնում. «Եթե հանկարծ այդ անոթը ծակվեց, առաջացնելու է ներքին արյունահոսություն»։

Անդրադառնալով հայտարարությանը, որ պետպատվերի շրջանակներում նախատեսվում էր իրականացնել ևս երկու հավելյալ հետազոտություն, Հայկ Ալումյանն ասաց.

«Կոնսիլիումին մասնակցած 4 գլխավոր մասնագետները հետազոտելուց հետո ասել էին, որ հիվանդանոց տեղափոխելու կարիք չունի, և դրանից հետո նշել՝ բայց անհրաժեշտ են այս, այս հավելյալ հետազոտությունները։ Հիմա այդ հավելյալ հետազոտությունները կատարված են, բայց ոչ ոք չի հետաքրքրվում՝ եթե անհրաժեշտ էին, ինչո՞ւ չեն վերցվում, ինչո՞ւ այդ հավելյալ հետազոտությունները չեն ուսումնասիրում, ինչո՞ւ չեն փորձում ճշգրտել իրենց ասածները՝ դրա հիման վրա»։

Ի դեպ, 168.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից պատասխանեցին, որ Վահան Շիրխանյանն իր ձերբակալության օրվանից առ այսօր պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության (պետպատվերի) շրջանակներում անցել է հետևյալ հետազոտությունները, այդ թվում`

15. 02.2016թ. -Ստորին վերջույթների մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտություն «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնում (ԲԿ)

03. 08.2016թ. – Գլխի ՄՌՏ (մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա) «ԼԴՄՑ» կենտրոնում

04. 08.2016թ. – Գլխի անոթների դոպլեր հետազոտություն «Դիագնոստիկա» ԲԿ-ում

22. 11.2016թ. – ա) ԿՏ (Կոմպյուտերային տոմոգրաֆիա), բ) Հոլտեր մոնիտորինգ, գ)  ԷԽՈ-ԷԿԳ – դոպլեր (սրտի և անոթների հետազոտություն) «Աստղիկ» ԲԿ-ում

30. 11.2016թ. – ԷՆՄԳ (էլեկտրոնեյրոմիոգրաֆիա) – «Դիագնոստիկա» ԲԿ-ում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս