Հայաստանից ինքնաթիռով մեկնած մոտ 11 000 ուղևոր չի վերադարձել. «ժողովուրդը»

«ժողովուրդը» գրում է. «Այս տարվա հունվար-նոյեմբերին «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 1 մլն 926 հազար 386 ուղեւորի: Այս ցուցանիշը շուրջ 164 հազար ուղեւորով ավել է 2014-2015 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-նոյեմբերին «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է 963 հազար 309, իսկ ժամանել 953 213 ուղեւոր:

Նույն ժամանակահատվածում «Շիրակ» օդանավակայանից մեկնել է 5317, իսկ ժամանել 4547 ուղեւոր: Ստացվում է, որ այս տարվա հունվար-նոյեմբերի արդյունքներով՝ ինքնաթիռով Հայաստանից մեկնել եւ չի վերադարձել 10 հազար 866 ուղեւոր: Հարկ է նկատել, որ ինքնաթիռով մեկնած եւ չվերադարձածների թիվը չի կարելի ասել, որ ամբողջությամբ արտացոլում է արտագաղթի պատկերը:

Բայց տրամաբանական է, որ չվերադարձածների մի մասը հենց արտագաղթածներն են: Բայց սրանք միայն ինքնաթիռով մեկնածների տվյալներն են: Ինչպես հայտնի է՝ Ռուսաստան արտագաղթողները հիմնականում նախընտրում են ավտոբուսով մեկնել, քանի որ այդպես տոմսի արժեքն էժան է, իսկ անվճար ուղեբեռ տեղափոխելու հնարավորությունն էլ՝ ավելի մեծ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «ժողովուրդը» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս