«Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր է պատրաստել Էդինսոն Կավանիի համար
«Մանչեսթեր Յունայթեդն» ուրուգվայցի ֆուտբոլիստին կառաջարկի պայմանագիր, եթե ֆուտբոլիստը նոր պայմանագրի վերաբերյալ համաձայնության չգա ՊՍԺ-ի հետ: Էդինսոն Կավանիի գործող պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2018թ.:
Էդինսոն Կավանին հանդիսանում է «Մանչեսթեր Յունայթեդի» և «Չելսիի» վերջին կես տարվա գլխավոր տրանսֆերային նպատակը: Մանչեսթերյան ակումբում ուրուգվայցուն դիտարկում են՝ որպես Զլատան Իբրահիմովիչի երկարաժամկետ փոխարինող, հաղորդում է Sunday Express-ը:
Էդինսոն Կավանին Ֆրանսիայի 2016-17թթ. առաջնության 14 խաղերում խփել է 14 գոլ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը



