Բաժիններ՝

Գնդապետ Գագիկ Հարությունյանի նոր բացահայտումները

Ինչպես արդեն հայտնել եմ, ՀՀ Գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հանցավոր անգործության, ինչպես նաև երկրի Նախագահին հրապարակավ ստելու պատճառով սույն թվականի նոյեմբերի 14-ին աշխատանքից ազատվելու մասին զեկուցագիր եմ ներկայացրել։ Տեղեկացնում եմ, որ այսօր դիմել եմ ՀՀ Հատուկ քնչական ծառայության պետ պարոն Վահրամ Շահինյանին։ Հայտարարությանը կարող եք ծանոթանալ ստորև։

14.11.2016թ. 09։05 սահմաններում Անձնակազմի կառավարման բաժնի պետ արդարադատության գնդապետ Լ. Սիմոնյանին անձամբ հանձնել եմ զեկուցագիրս աշխատանքից ազատվելու վերաբերյալ, վկայականս և անցագրային քարտս։ Ծառայողական մեքենան, 2 բանալիները և տեխանձնագիրը անձամբ հանձնել եմ Տնտեսական բաժնի պետ արդարադատության մայոր Ա.Սաֆարյանին։

Իմ կողմից կայացված որոշման վրա իր խորը ազդեցությունն է թողել ՀՀ Գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Ա.Հարությունյանի կողմից հրապարակավ Հանրապետության Նախագահին ակնհայտ սուտ զեկույցը առ այն, որ պարտապաններին իրազեկման համար մշակված տելեգրամ համակարգի ԴԱՀԿբոտը դեռ գտնվում է թեստային փուլում, այնինչ պարտապաններին իրազեկման համար «Զեթ թեքնոլոջի» ընկերության կողմից ամբողջովին անվճար մշակված տելեգրամ համակարգի ԴԱՀԿբոտը ծառայության Կառավարման էլեկտրոնային համակարգին ինտեգրված և շտեմարանում առկա ռեալ տվյալներով հրապարակվել և հասանելի է դարձել համացանցում դեռևս 2015թ. դեկտեմբերից։ Ի դեպ, ավելացնեմ նաև,  եթե համակարգը գտվեր թեստային ռեժիմում, այդ մասին պետք է անպայման կատարվեր համապատասխան նշում, թե յուրաքանչյուր հողորդագրության մեջ, թե ԴԱՀԿբոտին միանալիս։

Ակնհայտ սուտ գրություն է ուղարկվել նաև Արդարադատության նախարարին, Հանրապետության Նախագահի, Վարչապետի և Արդարադատության նախարարի կողմից տրված հանձնարարականները չկատարելու սուտ պատճառաբանություններով, մասնավորապես 20,000,000 դրամ և 3,000,000 դրամ անհրաժեշտ լինելու մասին։ Այնինչ իմ կողմից բազմիցս զեկուցվել է, որ ՍՄՍ-ով ծանուցումների մեխանիզմ մշակելու և ներդնելու համար անհրաժեշտ է ընդամենը մաքսիմում  10 օր և ոչ մի լումա։

Երբ Ա. Հարությունյանին հայտնեցի, որ բացառվում է, որ երբևէ իմ կողմից ստորագրվի ՍՄՍ-ով ծանուցման ծրագրային մեխանիզմի ընդունման-հանձման ակտը կամ հաշիվ-ապրանքագիրը, նա գտավ «մի հրաշալի» լուծում. թե տնտեսական բաժինը, թե տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժիմը գրչի մեկ հարվածով ծառայության ողջ պատմության ընթացքում առաջին անգամ հայտնվեցին Գլխավոր հարկադիր կատարողի նորանշանակ տեղակալ արդարադատության գնդապետ Գ.Միրիջանյանի համակարգման ներքո։ Եվ բոլոր հաշիվ ապրանքագրերն ու ընդունման-հանձնման ակտերը այժմ ստորագրվում են պարոն Միրիջանյանի կողմից։

Առնվազն տարօրինակ է նաև Ա․Հարությունյանի կողմից պետական բյուջեից հատկացված միջոցների տնօրինումը, մասնավորապես, աննախադեպ, ընդամենը 6 ամիսների համար 18,000,000 դրամ ինտերնետ ծառայությունների մատուցման տենդեռ հայտարարելու և պայմանագիր կնքելու փաստը։ Երբ ֆինանսների նախարարության կողմից պայմանագրի գրանցումը մերժվեց, ծառայությունների մատուցման արժեքը հրաշքով փոքրացավ։

12.11.2016թ. Ա. Հարությունյանի աշխատասենյակում անցկացված խորհրդակցության ժամանակ նշեցի, որ չի կարելի անընդհատ ինչ-ինչ պատճառաբանություններ բերելով չիրագործել Հանրապետության Նախագահի և Վարչապետի հրամանները։ Չի կարելի Տելեգրամի ԴԱՀԿբոտը ներկայացնել որպես հանձնարարականների կատարում, չի կարելի ստել, չի կարելի խաբել բոլորին։ Երկուշաբթի 14.11.2016թ. ներկայացրել եմ ազատմանս զեկուցագիրը, քանի որ չեմ կարող ծառայել ստախոսի ենթակայության տակ։

Արդարադատության գնդապետ Գագիկ Հարությունյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս