Ծառայությունները պետական պատվերի շրջանակում կրկին հասանելի են. Առողջապահության նախարարություն
Պետական պատվերի շրջանակներում փոխհատուցվող առանձին բժշկական ծառայությունների համար պետբյուջեից ուղղվող հատկացումները վերջին տարիներին հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին պարբերաբար սպառվում են։
Նախարարությունն այլ ծրագրերով չծախսված և տնտեսված գումարների հաշվին մոտ 1 մլրդ 267,6 մլն դրամի չափով վերաբաշխումներ կատարելով մի շարք ծառայությունների փոխհատուցման հնարավորություն է ստեղծել։
537,5 մլն տրամադրվել է սրտի վիրահատությունների փոխհատուցմանը, 145,5 մլնը` զինծառայողների, ինչպես նաև փրկարար ծառայողների և նրանց ընտանիքի անդամների, 135 մլն` երեխաների, 98 մլն` անհետաձգելի բժշկական օգնությանը։ Բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին պետական պատվերի շրջանակում բժշկական օգնություն ցուցաբերելու համար լրացուցիչ տրամադրվել է 83,5 մլն դրամ։
Վերաբաշխման արդյունքում պետական պատվերի շրջանակում բժշկական օգնություն կտրամադրվի նաև հեմոդիալիզի կարիք ունեցողներին, ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդություններ ունեցող քաղաքացիներին, պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողներին, կիրականացվեն լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ և այլն։
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ | ||||
ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնում իրականացված վերաբաշխումների արդյունքում ավելացումներ իրականացված ծրագրերի մասին | ||||
հազար դրամ | ||||
Խումբ | Դաս | Ծրագիր | Բուժօգնության և սպասարկման տեսակը | Ավելացում |
ԸՆԴԱՄԵՆԸ-որից | 1,267,650.0 | |||
ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ծառայություններ-որից | 156,000.0 | |||
02 | 02 | 02 | Հեմոդիալիզի անցկացման ծառայություններ | 91,500.0 |
02 | 04 | 02 | Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ | 64,500.0 |
ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ծառայություններ, որից | 1,106,650.0 | |||
03 | 01 | 01 | Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ | 98,000.0 |
03 | 01 | 02 | Բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բժշկական օգնության ծառայություններ | 83,500.0 |
03 | 01 | 03 | Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ | 145,500.0 |
03 | 01 | 04 | Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ | 90,000.0 |
03 | 02 | 02 | Աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ | 2,500.0 |
03 | 02 | 06 | ՈՒռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ | 14,650.0 |
03 | 02 | 09 | Սրտի վիրահատությունների ծառայություններ | 537,500.0 |
03 | 03 | 03 | Երեխաներին բժշկական օգնության ծառայություններ | 135,000.0 |
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ (այլ դասերին չպատկանող)-որից | 5,000.0 | |||
06 | 01 | 01 | Հանրապետությունից դուրս բուժման ուղեգրված հիվանդների ճանապարհածախսի փոխհատուցում | 5,000.0 |