Քաշմիրում Հնդկաստանի կողմից հրաձգության հետևանքով սպանվել է 11 մարդ
Նվազագույնը 11 մարդ է մահացել Քաշմիրում Հնդկաստանի կողմից ավտոբուսի հրետանային գնդակոծության հետևանքով։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով պակիստանյան իշխանություններին։
Տեղեկությունների համաձայն՝ Պակիստանի զինված ուժերը պատասխան կրակ են բացել։ Հնդկաստանի իշխանություններն այդ տեղեկությունը դեռ չեն մեկնաբանել։
Հնդկաստանի և Պակիստանի հարաբերությունների հերթական սրացումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ զինյալները գրոհել էին Քաշմիրի մերձակա Ուրի քաղաքում տեղակայված հնդկական գումարտակը, ինչի հետևանքով սպանվել էր 19 զինծառայող։