Ամենահամեղ կիտրոնի կրեմն աշխարհում
Այս հիասքանչ կրեմն ունի շատ հեշտ բաղադրատոմս և անհրաժեշտ մթերքները պրակտիկորեն միշտ կան սառնարանում: Պատրաստման համար պահանջվում է ամենաշատը 10 րոպե: Կրեմը ստացվում է շատ նուրբ, կիտրոնի վառ թարմ համով:
Բաղադրիչները.
1. Կտրոն – 2 հատ
2. Ձու – 2 հատ
3. Կարագ – 40 գ
4. Շաքարավազ – 100 գ
5. Վանիլին՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը.
1. Կիտրոնը կեղևազրկել (կեղևի մի մասը կարելի է քերել մանր քերիչով և ավելացնել կրեմի մեջ՝ բույրի համար), քամել հյութը, խառնել շաքարավազի հետ՝ մինչև վերջինի լրիվ հալչելը:
2. Փորձել: Եթե շաքարավազը բավարար չէ, ավելացնել:
3. Ձվերն առանձին հարել (ավելի լավ է ձեռքով, ոչ թե հարիչով), անցկացնել մաղի միջով, ավելացնել կիտրոնը հյութը շաքարավազով:
4. Նորից լավ խառնել, թողնել, որ կրեմը հանգստանա 20 րոպե:
5. Ստացված զանգվածը լցնել թասի մեջ, ավելացնել կարագ և եփել մինչև պնդանալը: Չմոռանալ խառնել զանգվածը եփելու ժամանակ:
6. Պատրաստի կրեմը լցնել բաժակների մեջ և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը