Բողոքի ակցիաներ Թուրքիայում՝ անչափահասների հետ ամուսնությունների դեմ
Ստամբուլում բողոքի ակցիաներ են անցկացվում ընդդեմ անչափահասների հետ ամուսնությունների, հայտնում է BBC-ն:
Օրենքի հակառակորդները ենթադրում են, թե դա փաստացի օրինականացնում է անչափահասների բռնաբարությունը:
Օրենքի դեմ են դուրս եկել ընդդիմադիր քաղաքական գործիչները և թուրք հայտնի դեմքեր: Բողոքի ցույցեր են անցկացվում նաև թուրքական մյուս քաղաքներում:
Նշվում է, որ օրինագիծն առաջարկել է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Թուրքիայի կառավարությունը պնդում է, որ այդ օրենքը թույլ կտա լուծել այն խնդիրները, որոնք կապված են Թուրքիայում տարածված՝ անչափահասների հետ ավանդական ամուսնությունների հետ: