ԵԱՀԿ Մինսկի խումբը պատերազմի զսպման նկատմամբ Ռուսաստանի, ԱՄՆի և Ֆրանսիայի դիրքորոշումների փոխհամաձայնության հարթակ է
Գեներալ լեյտենանտ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԱՄՆի ՊԱՀի առաջատար հրավիրված պրոֆեսոր, ՌԴ Ռազմական գիտությունների ակադեմիայի ընտրված իսկական անդամ, ՀԱՊԿի Գիտափորձաքննական խորհրդի անդամ, ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ Հայկ Քոթանջյանը ելույթ է ունեցել ՀՀ Ազգային Ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետական Դումայի Միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստում։
«Արմենպրես»ը ներկայացնում է ելույթն ամբողջությամբ:
ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ` ՈՐՊԵՍ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՍՊՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ, ԱՄՆԻ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՉԸՆԴՀԱՏՎՈՂ ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ. ՂԱՐԱԲԱՂԻ ՕՐԻՆԱԿՈՎ
Արձագանքելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի հանձնաժողովների այսօրվա համատեղ նիստի հիմնական թեմաներից մեկին` պատիվ ունեմ նշելու, որ դեռ «վերագործարկման» վաղ շրջանում` 2010 թ., ինձ բախտ վիճակվեց Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցում հանդես գալու որպես «ԱՄՆ–Ռուսաստան ռազմավարական երկխոսության» գիտական խորհրդարկու, ընդսմին դրա մասնակիցներ էին ռուսաստանյան և ամերիկյան առաջատար գեներալներ և ռազմավարական մակարդակի վերլուծաբաններ:
Դա հնարավորություն է տալիս մասնագիտորեն հետևելու ռուսամերիկյան հարաբերությունների դինամիկային:
Գտնվելով Ռուսաստանի և ԱՄՆի միջև սառը «կիսախաղաղությունկիսապատերազմի» շեմի մոտ` իմ գործընկերները, որոնք ներգրավված են Ռուսաստանի և ԱՄՆի միջև կառուցողական երկխոսությունը շարունակելու համար հարթակների որոնմամբ, նշում են նրանց դիրքորոշումների պարբերական անհամապատասխանությունը Մինսկի ձևաչափով ՈՒկրաինայի վերաբերյալ, ինչպես նաև Սիրիայի վերաբերյալ բանակցություններում:
Միևնույն ժամանակ, ԱՄՆի և ՌԴ դիրքորոշումներում բազմամյա և չընդհատվող միջազգային անվտանգային համաձայնության քաղաքականդիվանագիտական հարթակների շարքում առանձնանում է Ղարաբաղյան խաղաղ կարգավորման գծով ԵԱՀԿ
Մինսկի խմբի Համանախագահության հարթակը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահների` ՄԱԿի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆի և Ֆրանսիայի այս անընդհատ համաձայնությունը հաստատել է իր բացառիկ արժեքը նաև 2016 թ. մայիսին Վիեննայում կայացած բանակցություններում:
Այս տարվա ապրիլին Ղարաբաղում Չորսօրյա պատերազմի արդյունքներով կայացած Վիեննայի խորհրդարկումների ժամանակ Ռուսաստանի, ԱՄՆի և Ֆրանսիայի դիրքորոշումների համահունչությունը Հայաստանին և Ադրբեջանին հակեց համաձայնության այն բանում, որ անհրաժեշտ է զինված հակամարտության գոտում պատերազմի նախապատրաստման նկատմամբ սահմանել վերահսկողություն` ռազմական գործողությունների վերսկսումից կողմերին հետ պահելու համար:
Պատերազմների վարման ու կանխման միջոցների տեղեկութային հագեցվածության դարաշրջանում, մի կողմից, տեխնոլոգիական նորամուծությունների կիրառման և, մյուս կողմից, մարտական գործողությունների նախապատրաստման վրա քաղաքականդիվանագիտական ներգործության մեթոդների խելացի համակցումը հնարավորություն է տալիս մշակելու մի այնպիսի հայեցակարգ, ըստ որի` ագրեսիայի զսպումը կատարվում է պատերազմին նախապատրաստումն ազդարարող ռազմական ուժի կուտակման ու տեղաշարժերի նկատմամբ արդյունավետ տեղեկատվական վերահսկողության միջոցով:
Նման ռազմավարության շնորհիվ հնարավորություն է ստեղծվում, որպեսզի խաղաղապահության ոլորտում գործող միջնորդ կողմերը միմյանց և հակամարտության մասնակիցներին տրամադրեն հակառակորդների` խաղաղությանն սպառնացող նախապատրաստումների վերաբերյալ ճշգրիտ տեղեկություններ, որպեսզի նրանց հակեն հրաժարվելու պատերազմին նախապատրաստումից:
Տվյալ համատեքստում հույժ կարևոր է ելնել այն բանի ըմբռնումից, որ ՀայաստանԼՂՀի և Ադրբեջանի միջև սպառազինությունների մակարդակի անհաշվեկշռության անընդհատ աճման պայմաններում չի կարելի ապավինել ավանդական ռազմական զսպման արդյունավետությանը:
Այս հարցում անհրաժեշտ է գիտականորեն իմաստավորել միջազգային հանրության հետ համագործակցության նկատմամբ այն նորամուծական մոտեցումները, ըստ որոնց` մարտական գործողությունների ծավալմանը կողմերի նախապատրաստման մասին ազդարարող ռազմական ուժի վտանգավոր տարաշարժների խորազննման համար կկիրառվեն միջազգային հանրության բարձր տեխնոլոգիական միջոցները:
Խոսքը վերաբերում է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մեր մշակած մեթոդաբանությանը, ըստ որի` Ղարաբաղյան հակամարտության գոտում ուժերի փոփոխման վտանգավոր դինամիկայի խորազննման գործում պետք է ներգրավվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահներ, Անվտանգության խորհրդի մշտական անդամներ ՌԴն, ԱՄՆը և ՖՀն՝ վերազգային տիեզերական տարածությունից վերահսկման իրենց ուղեծրային հեռադիտական միջոցների գործադրմամբ:
Միջազգային տիեզերական իրավունքը միջազգային հանրությանը հնարավորություն է տալիս մերձերկրային տիեզերական տարածությունից վերահսկելու հակամարտության գոտում պատերազմական գործողությունների վերսկսմանը զորքերի պատրաստման դինամիկան:
Վերահսկողության այս եղանակը, այն է` ազգային օդային տարածքից հեռազննման տեղափոխումը վերազգային տարածություն, կարող է օգտագործվել որպես պատերազմի կանխման վերաբերյալ խորհրդարկումների ու բանակցությունների կիրառմամբ քաղաքական դիվանագիտական զսպման միջոց:
Երկիրը տիեզերքից խորազննելու վերաբերյալ սկզբունքների հռչակագիրը նախատեսում է, որ «Միջազգային համագործակցության խրախուսման և ակտիվացման համար, հատկապես` զարգացող երկրների կարիքների հաշվառմամբ, տիեզերքից Երկրի հեռահար խորազննում կատարող պետությունը, ըստ խնդրանքի, խորհրդարկումներ է անցկացնում այն պետության հետ, որի տարածքը խորազննվում է», իսկ Տիեզերական տարածության, ներառյալ` Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման ու օգտագործման ուղղությամբ պետությունների գործունեության սկզբունքների մասին պայմանագիրը նախատեսում է, որ «Տիեզերական տարածությունը, ներառյալ` Լուսինը և այլ երկնային
մարմիններ, ենթակա չէ ազգային յուրացման ո՜չ դրանց նկատմամբ ինքնիշխանության հռչակման եղանակով, ո՜չ օգտագործման կամ զավթման ճանապարհով, ոչ էլ որևէ այլ միջոցով»:
Միջնորդ խաղաղարար տերությունների ուղեծրային խորազննական միջոցների կիրառմամբ պատերազմի վերսկսումը զսպելու այս նորա մուծական հայեցակարգի կիրառումը կարող է արդյունավետ եղանակ լինել շարունակվող Ղարաբաղյան հակամարտության դեպքում, մի
հակամարտության, որն ավելի քան քառորդ դար մարմրում է մրրկահույզ Միջին Արևելքի անմիջական հարևանությամբ:
Այն նաև ռազմա վարական կարևորություն ունի տարածաշրջանային անվտանգության համար, ինչը պայմանավորված է Հայաստանին, Ադրբեջանին, Վրաստանին, Իրանին և Թուրքիային հայաբնակ Ղարաբաղի մերձությամբ:
ՈՒստի Ղարաբաղում ռազմական գործողությունների յուրաքանչյուր վերսկսում կարող է ցեղասպանության մի նոր ողբերգական էջ բացել Արևելքն ու Արևմուտքը կամրջող այս տարածաշրջանում, որտեղ Իսլամական պետության դահիճները քրիստոնյաների, հրեաների, եզդիների և ահաբեկչական ջիհադի մեջ չներգրավված մահմեդականների
նկատմամբ այսօր իրագործում են ցեղասպանություն:
Հայ ժողովրդի համար «Այլևս երբե՜ք» սկզբունքի հրատապությունը ևս մեկ անգամ երևան եկավ ԽՍՀՄում Վերակառուցման շրջանում իր հայ բնակիչների դեմ Ադրբեջանի ձեռնարկած ջարդերի ժամանակ: Դրանք կազմակերպվել էին ի պատասխան ինքնորոշման և Ադրբեջանական ԽՍՀ ից համաձայն այն ժամանակ գործող ԽՍՀՄ օրենսդրության դուրս գալու ուղղությամբ Լեռնային Ղարաբաղի հայության նախաձեռնած խաղաղ
քաղաքական գործողություններին:
1991 թ. նոյեմբերի 23ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդն ընդունեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ) լուծարելու մասին օրենք:
Ի պատասխան այդ ապօրինի ձեռնարկման` 1991 թ. դեկտեմբերի 10ին Լեռնային Ղարաբաղում միջազգային չափանիշներին ու 1991 թ. ապրիլի 3-ի ԽՍՀՄ օրենքին խիստ համապատասխանությամբ և միջազգային դիտորդների մասնակցությամբ անցկացվեց անկախության հարցով հանրաքվե: ԼՂՀ ադրբեջանական փոքրամասնությանը հնարավորություն տրվեց մասնակցելու հանրաքվեին, սակայն Բաքվի ցուցումով նա
հրաժարվեց այդ հնարավորությունից:
Հետագա իրադարձությունները վերացրին հանրաքվեի արդյունքները ԽՍՀՄ կենտրոնակա մարմինների հետ համաձայնեցնելու անվերապահ պահանջը, քանի որ 1991 թ. դեկտեմբերի 2-ին ստորագրվեց Խորհրդային Միության լուծարման մասին Ալմա Աթայի հռչակագիրը:
Այսպիսով` Լեռնային Ղարաբաղի տարածքում անցկացված հանրաքվեն օրինական է, իսկ դրա արդյունքներով ստեղծված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը` լեգիտիմ:
Ադրբեջանի Հանրապետությունը 1992 թ. Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմ սանձազերծեց, իսկ 1994 թ. Ադրբեջանը, Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը ստորագրեցին հրադադարի համաձայնագիր, ինչպես նաև 1995 թ.` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում հրադադարի հաստատունացման մասին եռակողմ պայմանագիր: Այս համաձայնագրերը հակամարտող կողմերը և Ղարաբաղյան հակամարտության գծով
ԵԱՀԿ Մինսկի խումբը ճանաչեցին որպես իրենց էությամբ անժամկետ և հակամարտության գոտում երկարատև զինադադարի հաստատման համար հիմք:
2016 թ. ապրիլի 2ին` 1994 թ. հրադադարի կնքումից 22 տարի անց, Ադրբեջանի Զինված ուժերը ղարաբաղաադրբեջանական շփման գծի երկայնքով ձեռնարկեցին լայնամասշտաբ հարձակում, որի հիմնական նպատակն էր ձախողել հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունը, զավթել Լեռնային Ղարաբաղը և նրա հայկական բնակչությանը ենթարկել ցեղասպանության:
Ադրբեջանը շարունակում է լայնամասշտաբ տարածաշրջանային պատերազմի սանձազերծման սպառնալիքով մոլորեցնել միջազգային հանրությանը:
Ադրբեջանի այս վարքագիծը զգալի չափով պայմանավորված է այն հանգամանքով, որ չկան շփման գծի շուրջ ռազմական գործողությունների վերսկսման դինամիկան գրանցող մեխանիզմներ: Ադրբեջանը շատ տարիներ մերժում է հրադադարի մշտազննման
վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահների առաջարկությունները:
Մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահ պետությունները, Հայաստանի Հանրապետության առաջարկությամբ, արդեն մի քանի տարի շարունակ քննարկում են այդ մեխանիզմների` որպես վստահության ամրապնդման միջոցի ներդրման հնարավորությունը:
2016 թ. մայիսին Վիեննայում ԱՄՆի պետքարտուղարի, Ռուսաստանի արտգործնախարարի և Ֆրանսիայի` եվրոպական հարցերով պետքարտուղարի մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպման արդյունքներով ձեռք բերվեց հակամարտության շփման գծի երկայնքով հրադադարի հրաձգային խախտումների հետաքննության մեխանիզմների վերաբերյալ
համաձայնություն:
Սա պատեհաժամորեն ընդունված որոշում է, որովհետև զուտ ռազմական զսպման հնարավորությունները խիստ նվազել են, քանի որ կողմերից մեկը ակտիվ կերպով գնում է հարձակողական սպառազինություն՝ խախտելով ուժերի հաշվեկշիռը:
Դրա հետ մեկտեղ, Վիեննայում 2016 թ. մայիսին կայացած հանդիպման արդյունքները տվյալ համատեքստում պետք է դիտվեն որպես ոչ միայն հրադադարի ռեժիմը երկու հակամարտող կողմերի ազգային օդային տարածքներից վերահսկելու վերաբերյալ համաձայնություն, այլև երկու հակամարտող պետությունների ազգային ինքնիշխանություններից դուրս գտնվող տիեզերական տարածությունից հարձակողական սպառազինության կուտակման և զորքերի տեղաշարժի միջոցով պատերազմին պատրաստումը վերահսկելու ուղեծրային մեխանիզմների ընտրության վերաբերյալ հիմք հանդիսացող ՀՀի և ԱդրՀի հետ հաջողված միջազգային խորհրդարկություն:
Այս տեսակետից կարող է օգտակար լինել, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի Համանախագահները բանակցություններ սկսեն Ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի վերսկսման համար հարձակողական սպառազինության կուտակումը և զորքերի տեղաշարժը մշտազննելու, վերահսկելու և շահագրգիռ կողմերին իրազեկելու նպատակով իրենց տրամադրության տակ եղած մերձերկրային ուղեծրային
ապարատները կիրառելու հարցով:
Պատերազմի զսպման նպատակով ուղեծրային խորազննման բարձրտեխնոլոգիական տեղեկատվահաղորդակցային տեխնոլոգիաների նման նորարարական կիրառումը կարող է փորձարարական հարթակ դառնալ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆի և Ֆրանսիայի միջև խաղաղաշինության նպատակով թիրախային նշանակության հետախուզական տեղեկույթի փոխանակման համար:
Քաղաքականդիվանագիտական և ռազմական զսպման ասպարեզում այս նորամուծությունը հաջողության դեպքում կարող է որպես նմուշ կիրառվել համաշխարհային մասշտաբներով, որպեսզի կանխվի Հարավային Կովկասի, Մերձավոր Արեւելքի և
Կենտրոնական Ասիայի նման հարակից տարածաշրջաններից դերակատարների աղետալի ներգրավմամբ` Ղարաբաղյան հակամարտության տիպի տեղափակված սառեցված հակամարտությունների վերաճումը պատերազմի: