Կառավարությունը հաստատեց ձմեռային զորակոչի կարգը
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում հաստատեց 2016 թվականի ձմեռային զորակոչը կազմակերպելու մասին որոշման նախագիծը։ 2016 թվականի ձմեռային զորակոչն անցկացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` 2016թ. նոյեմբերից 2017թ. հունվար ամիսներին։
Գործադիրի նիստի ընթացքում նախագիծը ներկայացրեց պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը։