Կապանում զինված անձինք հարձակում են գործել գազալցակայանի վրա. երիտասարդին տեղափոխել են Երևան
Սյունիքի մարզի Կապան քաղաքում նոյեմբերի 13-ին մի խումբ դիմակավորված անձինք զինված հարձակում են գործել ավտոգազալցակայանի վրա: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Զինված խումբը ծեծի են ենթարկել լիցքավորող աշխատակցին, ինչի հետևանքով վերջինս Կապանի բժշկական կետրոն է տեղափոխվել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցին բժշկական կետրոնից, երիտասարդին տեղափոխել են Երևան:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնեցին, որ դեպքի արթիվ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 175 հոդվածի երկրորդ մասի 1 և 4 կետերի համաձայն: Կատարվում է քննություն: