Մոսուլի համար մղվող մարտերում ոչնչացվել է ԴԱԻՇ-ի հրամանատարներից մեկը
![](https://168.am/wp-content/uploads/2016/11/1480099320-3.jpg)
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հրամանատարներից մեկը սպանվել է Մոսուլի ազատագրման համար մղվող մարտերում, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով Իրաքի ռազմական հետախուզության աղբյուրին։
Մահմուդ Շուքրի ան-Նուայմին, որը հայտնի էր Շեյխ Ֆարիս անունով, սպանվել է կոալիցիայի ավիահարվածի հետևանքով։
ԴԱԻՇ-ի զինյալները հաստատել են նրա մահը տեսագրության մեջ։
Աղբյուրները հայտնել են հեռուստաալիքին, որ ոչնչացված զինյալը բարձր պաշտոն է զբաղեցրել Իրաքի հետախուզական ծառայությունում Սադդամ Հուսեյնի ժամանակ, սակայն CNN-ը դեռ չի կարող հաստատել այս տեղեկությունը։