Մի արհամարհեք վիտամին B12-ի անբավարարության նախանշանները
Lifer.com.ua կայքը գրում է, որ վիտամին B12-ի անբավարար քանակը բավական տարածված խնդիր է։ Այս վիտամինը էրիթրոցիտների արտադրման գլխավոր դերակատարն է. վերջիններս օրգանիզմում «տարածում են» թթվածինը, իսկ մենք առանց թթվածնի չենք կարող ապրել։
Ինչի համար է անհրաժեշտ վիտամին B12-ը։ Վիտամին B12-ն օրգանիզմում մի շարք գործառույթներ է կատարում։ Մասնավորապես.
• մակերիկամի հորմոնի արտադրություն
• նորմալ արյան շրջանառություն
• էրիթրոցիտների ձևավորում
• նյարդային համակարգի նորմալ աշխատանք
• լավ նյութափոխանակություն
• երկաթի յուրացում
• ճարպերի և ածխաջրերի փոխանակություն
• նյարդերի աճ և ձևավորում
• կանացի վերարտադրողական առողջություն։
Ռիսկի խմբեր։ Վիտամին B12-ի անբավարար քանակը սպառնում է բնակչության հետևյալ հատվածներին՝ 60-ից մեծ անձանց, ում դեպքում ստամոքսահյութի արտադրությունը նվազ է. աուտոիմուն հիվանդություններ ունեցող անձանց, անձանց, ովքեր կենդանական ծագման մթերք չեն օգտագործում, դիաբետիկներին, ովքեր մետաֆորմին են օգտագործում, որը խոչընդոտում է B12-ի յուրացմանը։
Վիտամին B12-ի անբավարար քանակի նշաններ.
• Եթե քունն անընդհատ տանում է, հնարավոր է՝ արյան մեջ թթվածնի պակաս կա։
• Եթե վերջույթներում թմրածություն, փայտացում եք զգում, զգուշացեք։ Սա վիտամին B12-ի անբավարարության պատճառով նյարդերի վնասման տիպիկ նշաններից է։
• Հիշողության կորուստը վիտամին B12-ի անբավարարության՝ հաճախակի հանդիպող նշան է, հատկապես՝ երիտասարդ տարիքում, երբ այն չի կարող առաջանալ տարիքի պատճառով։
• Թուլությունն ու գլխապտույտը ևս արյան մեջ թթվածնի պակասի նշաններ են։
• Մաշկի դեղնությունը կարող է ևս վիտամին B12-ի անբավարարության նշան լինել։ Այս դեպքում օրգանիզմն ի վիճակի չէ ամուր պատերով բջիջներ արտադրել։
• Եթե սնունդն անհամ է թվում, դա կարող է համային զգացումների կորստի արդյունք լինել, որն առաջանում է վիտամին B12-ի ցածր մակարդակի պատճառով։
• Եթե անսովոր անհանգիստ կամ վատ տրամադրություն ունեք, դա կարող է կապված լինել վիտամին B12-ի անբավարար քանակին։ Այն մասնակցում է «երջանկության հորմոններ» սերոտոնինի և դոֆամինի արտադրությանը։
• Եթե տեսադաշտում անսովոր շողքեր եք նկատում, ստուգվեք. սա ևս կարող է վիտամին B12-ի անբավարար քանակի հետևանք լինել։
Վիտամին B12 պարունակող սնունդ.
• ծովամթերք՝ սարդինա, սաղմոն, թյունոս, ծովախեցգետին
• միս՝ տավարի միս, խոզի միս, գառի, հնդկահավի միս
• կաթնամթերք՝ կովի կաթ, կաթնաշոռ, յոգուրտ
• ձու՝ բոլոր վիտամիններն ու միկրոէլեմենտները պարունակվում են դեղնուցի մեջ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը
Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ: