Ռուսաստանն ու ԱՄՆ-ն դեմ են հանդես եկել ՄԱԿ-ում վետոյի սահմանափակմանը
Ռուսաստանն ու ԱՄՆ-ը չեն աջակցել վետոյի իրավունքի կիրառման գործընթացի փոփոխություններին, որն օգտագործվում է ՄԱԿ-ի ԱԽ-ում՝ այս կամ այն որոշումը սահմանափակելու համար, հայտնում է TASS-ը։
Տվյալ իրավունքը սահմանափակելու նախաձեռնությամբ հանդես են եկել Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան, սակայն Ռուսաստանն ու ԱՄՆ-ն չեն աջակցել առաջարկությանը։
«Մեզ համար անընդունելի են ցանկացած գաղափարները, որոնք սահմանափակում են Անվտանգության խորհրդի մշտական անդամների իրավունքները, ներառյալ՝ վետոյի իրավունքը։
Անհրաժեշտ է հիշել՝ տվյալ կառույցը կարևոր գործոն է, որը խթանում է ԱԽ-ի անդամներին՝ որոնելու հավասարակշռված որոշումներ»,- հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Սաֆրոնկովը։
Վաշինգտոնը նույնպես դեմ է վետոյի իրավունքի ցանկացած փոփոխության։