Սերխիո Ռամոսը «Ռեալի» լավագույն ավտոարշավորդն է
Ավտոմեքենաների հայտնի գերմանական արտադրողը՝ Audi-ն օրերս Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստների համար կազմակերպել էր կարտինգի մրցումներ:
Առաջին էտապում սերուցքայինների ֆուտբոլիստները պետք է կատարեին 3 շրջան, որոնց արդյունքում ընտրվել են 12 լավագույնները, որոնք էլ անցել են եզրափակիչ:
Եզրափակչում ամենաարագը եղել է «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը: Երկրորդը դարձել է պաշտպանությունում նրա խաղընկեր Նաչոն:
Ամենավատ արդյունքները ցույց են տվել Մոդրիչը, Լուկաս Վասկեսը, Կարվախալը և Իսկոն:
Կրիշտիանու Ռոնալդուն և Գարեթ Բեյլը չեն մասնակցել ավտոարշավին՝ վնասվածք ստանալու ռիսկի պատճառով:
Մասնակցությունից հրաժարվել է նաև Քարիմ Բենզեման, ով վնասվածք ունի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը