Boss-ն օծանելիք է թողարկել «կրքոտ տղամարդկանց» համար
Boss գերմանական բրենդը նոր պարֆյումերային ջուր է թողարկել կրքոտ եւ «նպատակասլաց տղամարդկանց» համար, որը կրում է Bottled Intanse անվանումը: Այդ մասին պատմել է բրենդի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Բույրը համադրում է նարնջենու, խնձորի, խորդենու, դարչնի եւ մեխակի նրբաբույրերը: Նորույթի առաջմղման գովազդային արշավի դեմքը դարձել է շոտլանդացի դերասան Ջերարդ Բաթլերը:
Boss բրենդի ներքո վաճառվում են հագուստ, աքսեսուարներ եւ պարֆյումերիա: