Բաժիններ՝

Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ը և ԵՄ-ն համերաշխ են հակառուսական պատժամիջոցների հարցում

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ի ժողովրդավարական գործընթացներին Ռուսաստանի միջամտությունը ամրապնդում է իրենց համերաշխությունը Եվրամիության հետ պատժամիջոցների երկարաձգման հարցում, հայտնում է RIA Novosti-ն։

«Ես Բրյուսելում էի այս ամսվա սկզբին և տեսա, որ Ատլանտյան օվկիանոսից այն կողմ մեր գործընկերների հետ մոտեցումների միասնականությունը դրսևորվում է ամեն օր։ Եվրոպան և ԱՄՆ-ը շարունակում են Ուկրաինայում ագրեսիայի պատճառով աջակցել կոշտ տնտեսական պատժամիջոցներին՝ ընդդեմ Ռուսաստանի»,- ասել է Քերին։

Նա նաև հավելել է. «Մեր միասնականությունը դառնում է ավելի ուժեղ, այն ժամանակ, երբ Ռուսաստանի նախագահը փորձում է միջամտել մեր ժողովրդավարական համակարգի գործունեությանը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս