Եվրախորհրդարանը Ժան Մարի լե Պենին զրկեց անձեռնմխելիությունից
Եվրախորհրդարանը Ազգային ճակատ կուսակցության հիմնադիր Ժան Մարի լե Պենին զրկել է անձեռնմխելիությունից: Այդ հարցի շուրջ քվեարկությունն անցկացվել է Ստրասբուրգում ԵԽ-ի նստաշրջանի ընթացքում:
Ժան Մարի լե Պենին խորհրդարանական անձեռնմխելիությունից զրկելու պահանջով դիմել էր Ֆրանսիան. Ազգային ճակատի նախկին առաջնորդը որպես մեղադրյալ է ներկայացված հրեական արմատներով ֆրանսիացի հայտնի երգիչ Պատրիկ Բրյուելի վերաբերյալ հակասեմական արտահայտությունների գործով:
Սկանդալը Ֆրանսիայում ծավալվել է տակավին 2014 թվականին: Այն ժամանակ Ժան Մարի լե Պենի նկատմամբ քննադատությամբ հանդես եկավ նույնիսկ նրա դուստրը՝ Մարին լե Պենը, ինչպես նաեւ Ազգային ճակատի գործող ղեկավարությունը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: