Բաժիններ՝

Անթալիայում պայթյունի հետևանքով ավելի քան 10 մարդ է տուժել

Անթալիայի Առևտրի և արդյունաբերության պալատի շենքի կայանատեղիի հարևանությամբ տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է ավելի քան 10 մարդ, հայտնել է քաղաքապետ Մենդերես Տյուրելը։

«Կոտրված ապակիներից թեթև բեկորային վնավածքներ է ստացել 10-12 մարդ, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում։ Պայթյունի պատճառը պարզում է ոստիկանությունը»,- Haberturk հեռուստաալիքին ասել է Տյուրելը։

Նրա խոսքով՝ պայթյունը նման չէ ահաբեկչության, սակայն քննիչները դիտարկելու են բոլոր հնարավոր տարբերակները։

Այն վայրի հարևանությամբ, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31